Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են...

Ասում են...
07.05.2013 | 00:37

...թե որքան էլ ԲՀԿ-ն մինչ ավագանու ընտրությունները բարձրաձայնում էր` իրավական պատասխանատվության կենթարկվեն այն մարդիկ, ովքեր խախտումներ կանեն, քանզի վստահ էին, որ տեղամասերում իրենք «մաքուրով» են աշխատելու, իսկ բուն փողի բաշխումն իրականացնելու են տնետուն ակցիայով, այնուհանդերձ, մտադրություն չունեն բողոքարկելու ընտրությունների արդյունքները։ «Ժառանգությունը», որը եզակի շանս է ստացել բոլորին ապացուցելու, որ հա՛մ սկզբունքային ընդդիմություն է, հա՛մ էլ այնքան ուժեղ է, որ, ի տարբերություն ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի, կարողացավ «մտնել Երևան», բողոքարկելու է:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ